1. Ներկայացրու՛ քո նախասիրությամբ ընտրած բանաստեղծությունը։
  2. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր : Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

 

Թերևս, միգո ւցե , կարծես , մի՞թե , երևի:
2. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ , կամաց կամաց , առավոտյան , շատ շատ , քիչ , երեկ , արագ , բարեկամաբար ,
օրեցօր , հեռու , կիսով չափ , նախօրոք , լրջորեն , ամենուր , տեղ տեղ

3. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական , ածական , թվական ,դերանո ւն , բայ , մակբայ , կապ , շաղկապ , ձայնարկություն , վերաբերական բառեր:

Քանդել, ու, երկրորդ, դու , դանդաղ, հաստատ,  տուն,  , հե՜յ ,  խոսել ,
ընկերություն , սպիտակ , ամենքը , երկրորդ , մաս-մաս, վրա , բայց , մենավոր , երեկոյան , դա, որովհետև, գուցե , հացատուն , որ,  պատրաստել ,  երկու հարյուր իննսուներեք,  տակ, աննկարագրելի, ոչ մի, համեստորեն, այս, որպեսզի, խմել, կարմրավուն, հեքիաթ, թե, բոցավառ, ինչպիսի՞:

4. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր

Մածունը, հրամանի , հրամաններ , ալիքով , ծովեր , ծովով , ծովում , երկրից , գնացինք, գնացեք , գտեք , գտավ , կարդում , կարդա , տեսա , տեսեք , մարդիկ , մարդկանց , այգու , այգով:

5. Բառ ե րի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական , գառան , ձկան , լեռնային , արքային , ուսում , պայուսակում , կարդում , հոսանք, հասանք , մատանի , սարեցի , գրեցի , սարից , հյուսք , երևանցիք , գրքեր , հասներ , երկակի , կրակի:

6. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով :
«Քավության նոխազ » ( ի՞նչը , արտահայտել ) հին հրեաների կրոնական մի ինչի՞ց , սովորել ) է առաջացել : Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում , որոնցից մեկին էին միայն զոհում : Մյուսի վրա մարդիկ ինչպ ե՞ս , հերթական ) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա : Հետո այդ այծին ի՞նչ , ազատ ) էին տալիս : Հիմա (« ինչի՞ , քավել ) նոխազ » անվանում են այն մարդկանց , որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը , ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ ինչ ի՞ , անել ) համար:

Լրացուցիչ Կրթություն

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Առաջադրանքներ՝

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները.

ա. Աստղերն են ժպտում լուսեղեն նազով:
բ. Խաղաղ դաշտերը մութն է համբուրում:

  1. Բացատրիր ցնորք բառը և գտիր հոմանիշները:
  2. Դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները՝ կողքին գրելով դրանց եզակի թիվը:
  3. Դուրս գրիր խաղաղ բառով բառակապակցությունները և ավելացրու այդ շարքը: