Ժամկետը՝ փետրվարի 3-16։
Ֆիլմեր.
Վահան Տերյան-125 Հոբելյանական ակնթարթներ
Հայից Հայ — Վահան Տերյան 125 (Օրենբուրգ)
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32
Վահան Տերյան — Գաղտնի թղթապանակ
Հայորդիներ/ Վահան Տերյան/ 28.06.16
Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը:
- Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:
Տերյանական ընթերցումներ:
Սրանք Վահան Տերյանի բանաստեղծական ժողովածուներից են: Շաբաթվա ընթացքում թերթեք, կարդացեք, փորձեք բացատրել՝ ինչու են ժողովածուներն այդպես վերնագրվել, տրամաբանական և զգացական կապը բանաստեղծությունների և վերնագրի անվան միջև: Կարող եք համեմատել՝ ժողովածուներում կա՞ն տարբերություններ, գրեք դրանց մասին: Ընտրեք 1-2 բանաստեղծություն յուրաքանչյուր շարքից, որոնք ամենաշատն են կապված տվյալ ժողովածուի վերնագրի հետ, ընթերցեք դրանք (հավեսով), ենթակայքում ներկայացրեք աուդիո կամ վիդեո ձայնագրությամբ (Կարող եք ժողովածուներից բանաստեղծությունները ներկայացնել հերթով՝ առանձին-առանձին, տարբեր օրերի): Իսկ վերլուծությունները թողարկեք ձեր բլոգներում:
- Արդյունքում՝ ստեղծել տեսանյութ-քննարկումներ, իրար հետ ընթերցումներ: