Ժամկետը՝ մայիսի18-28-ը։

Բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարման մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը…

Ուսումնասիրում ենք Ղ.Աղայանի մանկավարժական հայացքները:

Աղայան«Նպատակ դաստիարակության»

Գլուխ Ա (էջ 13)

  • Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:
  • Դուրս բեր այն նախադասությունը, որը համարում ես այս հատվածի մեխը (խտացված, կարևոր ասելիքը). հիմնավորիր:

Գլուխ Բ

  • Մարմին-միտք-հոգի եռամիասնության սկզբունքը մեկնաբանիր ըստ Ղ.Աղայանի, ավելացրու քո տեսակետը:
  • Եթե այդ երեք ուղղություններից մեկը պակասում է, ի՞նչ տեսակի մարդ է «ստանում» հասարակությունը (դիտարկել յուրաքանչյուրն առանձին-առանձին):

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

 

Կարդալ Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
  • Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Ղազարոս Աղայանի հեիաթները — լրացուցիչ ընթերցանություն: