Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարի այս անգամվա թեման «Ծիսական պարեր և պարերգեր»ն էին, իսկ պարապմունքի պատասխանատուները՝ Հայքարփի Անանյանը և Սյուզի Մարգարյանը։

Պարապմունքի առաջին մասը անցավ քոլեջի նախասրահներից մեկում։ Հայարփիի հետ սովորեցինք Ալաշկերտի շրջանի «Թեմուր աղա» պարը։«Թեմուր», «Թամուր» հին իրանական լեզվում նշանակում է երկաթ։ Այս պարը ներկայացնողները չեն կարողացել հաղորդել, թե ով է եղել Թամուրը։

Պարի հիմնական բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափոր ներկայացնող պարով (մինչ նրա մասունքները գերեզման իջեցնելը) և հետո նրա հերոսության գովերգումով։ Դժվար է ճշտգրիտ պարզել հայ ժողովրդի համար մահվանից հետո սիրելի և արժեքավոր դարձած այն պատմական անձի կերպարը, որի անունով կոչվել են սգո, հիշատակի պարերը։ Հավանական է, որ պարերն ավելի հին են տվյալ հերոսի ապրած ժամանակաշրջանից։ Հայ ժողովրդի համար շատ սիրելի այդ հերոսի անունն ու կերպարը հետագայում դուրս է մղվել օտարերկրացի Թամուրի անունով։ Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական, այն կանչ է, որն ավետում է նահատակված հերոսի համաժողովրդական ողբը և ասես նկարագրում նրա հուղարկավորությունը։

Պարաշարքում կանգնում ենք կողք կողքի, ուս ուսի, գծային շարքով, որը կարող է նաև կորանալով աղեղնաձև դառնալ։ Ձեռքերը բռնում ենք ճկույթներով կամ ափերով՝ բարև բռնած։ Սկզբում դեմքով ուղղված ենք դեպի շրջանի կենտրոն, ձախ ոտքը հարվածում է, իսկ աջ ոտքը, կորագիծ գծելով և հարվածելով, ընդունում է մարմնի ծանրությունը՝ հնարավորություն տալով նույնը կատարել ձախ ոտքին։ Այս շարժումը կատարվում է երկու անգամ, որից հետո աջ դարձումով աջ ոտքով գնում են աջ, շարժումնները կրկնում ենք երկու անգամ, որից հետո նորից կատարում ենք դարձ դեմքով դեպի շրջանի կենտրոն․․․Նկարագրություններից որպեսզի չձանձրանանք, եկեք հիմա դիտենք պարը, որը սովորել ենք 30 րոպեում։

Պարի վերջին հատվածում ուղղվում ենք դեպի կենտրոն և կքանստում՝ ըստ երևույթին հերոսի մասունքները գերեզման իջեցնելու շարժումների նկարագրությունն է, սակայն այն շատ ուրախացրեց մեզ և հավես էր։

Կարծում եմ՝ վատ չի ստացվել։

20200129_124339

Սեմինար-պարապմունքի երկրորդ հատվածում տեղափոխվեցինք մեր նորաստեղծ Վերնատուն և շարունակեցինք Սյուզիի ղեկավարությամբ երգել։ Երգելու համար նախ բերանացի կրկնմամբ երգերի բառերը սովորեցինք, հետո էլ ստացվեց՝  ինչպես լավ պարել ենք, այնպես էլ լավ երգել ենք։Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։

20200129_124326