Հունվարի 20-ին, ժամը 11.00-ին Միջին դպրոցի հայրենագիտության ակումբում տեղի կունենա վարպետության դաս, որը կվարեն Միջին դպրոցի ծնողներ՝ Դավիթ Փարադյանը և Ժաննա Բաբայանը: Ստորև ներկայացնում եմ Վարպետության դաս -ծրագիրը.
Վարպետության դասի համար առաջարկում ենք հետևյալ ծրագիրը.
<<Տեղյակ լինելով, որ Իննա Ստեփանյանը ունի կտորից պայուսակների վրա երեխաների հետ նկարելու մտահղացում, որոշեցինք իրականացնել մեր վարպետության դասը կտորի վրա նկարչության շրջանակներում: Երեխաների հետ կխոսենք կերպարվեստի, մասնավորապես բատիկա հասկացության մասին և կտորե պայուսակների վրա ցույց կտանք նկարչական որոշ տեխնիկաներ:
Ահա ֆեյսբուքյան էջերը, որոնք կարող են ներկայացնել մեր աշխատանքային ոլորտները.>>-Գրում է Ժաննա Բաբայանը
https://www.facebook.com/AAtoy.accessories/
https://www.facebook.com/Art-Cave-230541807281958/