Նախագծի ժամանակահատվածը՝ հունվարի 21-23
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ։
Մեկնում` Երևան — Սևան — Մարտունի — Շատին — Արատես
Կանգառներ` Հայրավանք, Արմաղանի հովիտ, Արգիճի գետի ակունք, Օրբելյանների քարավանատուն
Վերադարձը` Արատես — Շատին — Գետափ — Արենի- Երասխավան — Արարատ — Արտաշատ — Երևան
Նախագծի ղեկավարներ՝ Նվարդ Սարգսյան, Իննա Ստեփանյան, Նարեկ Կարապետյան
Նախագծի նպատակը՝
- Հայրենագիտական
- Քայլարշավ
- Ղափամայի պատրաստում
- Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
- Ձմեռային Արատես՝ ձմեռային մարզական ստուգատես
Նախապատրաստական աշխատանք.
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
- Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին
- Համացանցից տեղեկություններ են փնտրում Վայոց ձորի մարզի և ղափամայի ծեսի մասին
Անհրաժեշտ իրերի ցանկ
- քնապարկ
- ուսապարկ
- հարմարավետ, տաք հագուստ (նաև փոխնորդ)
- ձմեռային կոշիկներ (նաև փոխնորդ)
- հիգիենայի պարագաներ
- աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
- առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
- ջուր՝ անհատական շշով
- լապտեր
- թվային գործիք
Նախահաշիվ
- Տրանսպորտ՝ 80.000 դրամ = 3.000 դրամ՝ մեկ սովորողի համար (տրանսպորտի գումարի կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
- Սննդի գումարը՝ 3.000 դրամ՝ 3 օրվա համար
Ճամփորդության ծրագիր
Հունվարի 21
- 10։00՝ մեկնում Բաբաջանյան փողոցից
- 13։00՝ ժամանում Արատես. իրերի տեղավորում, կացարանների դասավորում, վառելափայտ հավաքում
- 16։00՝ ճաշի ընդմիջում
- 17։00՝ ձմեռային մարզական խաղեր․ սահնակ, ձնագնդիկ, դահուկ
- 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
- 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, Արատեսի մասին պատմություններ, հաջորդ օրվա օրակարգի քննարկում, անվտանգ համացանց նախագիծ, աշխատանքների բաժանում, ստուգատեսային հայտեր, օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
- 22։00-ից՝ հիգիենա, քուն
Հունվարի 22
- 08։00՝ վեր կաց, հիգիենա
- 08։30՝ նախավարժանք
- 09։30՝ նախաճաշ
- 10:30`ձմեռային նախապատրաստական աշխատանքներ Արատեսում (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում), մարզական խաղեր, հանգիստ
- 13:00` ղափամայի ծեսը Արատեսում
- 16։00՝ ճաշի ընդմիջում
- 17:00`ձմեռային մարզական խաղեր․ սահնակ, ձնագնդիկ, դահուկ, քայլարշավ Արատեսի վանք
- 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
- 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, անվտանգ համացանց նախագիծ, ստուգատեսային հայտեր, օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
- 22։00՝ հիգիենա, քուն
Հունվարի 23
- 08:00` վերկաց, հիգիենայի ժամ
- 08:30` առավոտյան նախավարժանք
- 09:30` նախաճաշ
- 10:00` դպրական կենտրոնի տարածքի մաքրում, սենյակների ընդունում-հանձնում
- 11:00` ձմեռային մարզական խաղեր
- 13:00՝ վերադարձ Երևան
Մասնակից սովորողներ․