Օրը՝ հունվարի 10
Վայրը ՝ Երևանի գեղասահքի և հոկեյի անվան դպրոց
Մեկնում ՝ 13։00 Մայր դպրոցից քայլքով՝ Բանգլադեշի Բ-2 զանգվածի բակերով, Նեպտուն լողավազանի մոտակայքով։ Ճանապարհին ուսումնասիրում ենք բակերը, բնակելի տարաժքները, դպրոցների, նախակրթարանների տարաքները, լուսանկարում, վերցնում հարցազրույց տեղի բնակիչներից, անցորդներից։
Ժամանում ՝ 16։30
Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ։
Նպատակը՝
- քայլք թաղամասով
- ծանոթացում գեղասահք մարզաձևին,
- սովորողների մոտ չմշկասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, ամրապնդում, սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողությունների ձևավորում, զարգացում, ամրապնդում
- նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը,
- ինքնուրույն աշխատելու կարողությունների զարգացում։
Խնդիրները ՝
- մարզական ստուգատեսի հանձնում
- չմշկասահքի կանոնների գործածում,
- ինքնուրույն աշխատելու կարողությունների ցուցադրում։
Ակնկալվող արդյունքներ՝
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքներ պատրաստում՝ հրապարակելով ամփոփում-հաշվետվություն ճամփորդական տպավորությունների, արդյունքների մասին դասարանական կամ անհատական բլոգներում։
Պատասխանատուներ ՝ Շուշանիկ Սարդարյան,Իննա Ստեփանյան,Քնարիկ Մելքոնյան։
Մի խմբի մասնակից ճամբարականներ
- Արեգ Խարատրյան-6
- Անդրանիկ Փարադյան-6
- Գարիկ Մարտիրոսյան-6
- Ալլա Մալխասյան-6
- Աստղիկ Բալյան-6
- Անժելա Դադոյան-6
- Հակոբ Աբրահամյան-6
- Էրիկ Հագեյան-6
- Ակսել Ղազարյան-6
- Անի Շահսուվարյան-6
- Սոնա Շահսուվարյան-6
- Սյուզաննա Գալստյան-6
Երկարացված օրվա ճամբարականներս մեծ սպասումով և ոգևորությամբ էինք գնացել և շատ ուրախ,էներգիայով լիցքավորված ու գոհ վերադարձանք կրթահամալիր։Շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և հոգատարության համար։Մեր այցելությունները ամենամյա են և շարունակական։Անչափ շնորհակալ ենք⛸⛸⛸❄
Շնորհակալ ենք նաև գեղասահքի դպրոցի աշխատակից ՝ Մարիաննայից, ով շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ,և անտարբեր չմնաց։
Մարիաննայի հետ փոխանակվեցինք կոնտակտային համարներով, հետագայում իրենց միջոցառումներին և մարզական պարապմունքներին մասնակցելու և համագործակցելու համար։
Սովորողներից շատերն էլ առաջին անգամ էին սահադաշտում և շատ տպավորված էին,իսկ մի քանիսի մոտ էլ արդեն նոր հնարքների մտահղացումներ կային, որոնք,իհարկե, մեկ պարապմունքի ընթացքում անհնար է իրագործել,այնպես որ, սպասե՛ք մեզ
“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, մենք ուժեղ ենք միասին։
