Օրը՝ հունվարի 10

Վայրը ՝ Երևանի գեղասահքի և հոկեյի անվան դպրոց

Մեկնում ՝ 13։00 Մայր դպրոցից քայլքով՝ Բանգլադեշի Բ-2 զանգվածի բակերով, Նեպտուն լողավազանի մոտակայքով։ Ճանապարհին ուսումնասիրում ենք բակերը, բնակելի տարաժքները, դպրոցների, նախակրթարանների տարաքները, լուսանկարում, վերցնում հարցազրույց տեղի բնակիչներից, անցորդներից։

Ժամանում ՝ 16։30

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ։

Նպատակը՝

  • քայլք թաղամասով
  • ծանոթացում գեղասահք մարզաձևին,
  • սովորողների մոտ չմշկասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, ամրապնդում, սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողությունների ձևավորում, զարգացում, ամրապնդում
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների զարգացում։

Խնդիրները ՝

  • մարզական ստուգատեսի հանձնում
  • չմշկասահքի կանոնների գործածում,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների ցուցադրում։

Ակնկալվող արդյունքներ՝

Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքներ պատրաստում՝ հրապարակելով ամփոփում-հաշվետվություն ճամփորդական տպավորությունների, արդյունքների մասին դասարանական կամ անհատական բլոգներում։

Պատասխանատուներ ՝ Շուշանիկ Սարդարյան,Իննա Ստեփանյան,Քնարիկ Մելքոնյան։

Մի խմբի մասնակից ճամբարականներ

  1. Արեգ Խարատրյան-6
  2. Անդրանիկ Փարադյան-6
  3. Գարիկ Մարտիրոսյան-6
  4. Ալլա Մալխասյան-6
  5. Աստղիկ Բալյան-6
  6. Անժելա Դադոյան-6
  7. Հակոբ Աբրահամյան-6
  8. Էրիկ Հագեյան-6
  9. Ակսել Ղազարյան-6
  10. Անի Շահսուվարյան-6
  11. Սոնա Շահսուվարյան-6
  12. Սյուզաննա Գալստյան-6

Երկարացված օրվա ճամբարականներս մեծ սպասումով և ոգևորությամբ էինք գնացել և շատ ուրախ,էներգիայով լիցքավորված ու գոհ վերադարձանք կրթահամալիր։Շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և հոգատարության համար։Մեր այցելությունները ամենամյա են և շարունակական։Անչափ շնորհակալ ենք⛸⛸⛸❄

Շնորհակալ ենք նաև գեղասահքի դպրոցի աշխատակից ՝ Մարիաննայից, ով շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ,և անտարբեր չմնաց։

Մարիաննայի հետ փոխանակվեցինք կոնտակտային համարներով, հետագայում իրենց միջոցառումներին և մարզական պարապմունքներին մասնակցելու և համագործակցելու համար։
Սովորողներից շատերն էլ առաջին անգամ էին սահադաշտում և շատ տպավորված էին,իսկ մի քանիսի մոտ էլ արդեն նոր հնարքների մտահղացումներ կային, որոնք,իհարկե, մեկ պարապմունքի ընթացքում անհնար է իրագործել,այնպես որ, սպասե՛ք մեզ

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, մենք ուժեղ ենք միասին։

20200111_043100