20200110_110003Մասնակիցներ` 7-րդ դասարանի աշակերտներ և երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծերի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար

«ԲամԲասը» զվարճալի և ուսուցողական նախագիծ է` միտված զրույց-բանավեճի միջոցով զարգացնելու աշակերտի վերլուծական կարողություններն ու բանավոր ճկուն խոսքը: Նախապես ընտրված թեմայով մտերմիկ միջավայրում ծավալվում է զրույց-բանավեճ, որի իրականացման գլխավոր պայմանը մաքուր գրական հայերեն խոսքն է: Քննարկումներին հաջորդում են հավաքված մտքերի շարադրումը բլոգում ու ներկայացումը տեսանյութի տեսքով:

  1. «ԲամԲաս» նախագիծ հետևյալ թեմաներով.
  • Հայերեն երգերի բառապաշարը,
  • Ազգային ուտեստներ,
  • Ձմեռային մարզաձևերի նշանակությունը,
  • Տեխնոապագայի հրաշքներն ու վտանգները,
  • Սերն ու ընկերությունը գրքերում, ֆիլմերում, երգերում ու իրականում,
  • Աշակերտների կողմից առաջարկվող այլ թեմա:

2․Գրքերի, ֆիլմերի ու մուլտֆիլմերի թարգմանություններ:

3․«ՀամՏես» նախագիծ.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել դդմի ու ղափամայի մասին:
  • Տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել ազգային որևէ այլ ուտեստի մասին:
  • Աշխատանքները ներկայացնել տեսանյութի տեսքով:

4․Նախագծի ամփոփում։

5․Հունվարյան ընթերցանություն։

6․Գրաբարյան ընթերցանություն։

7․Երևանյան թափառումներ

8․Ֆիլմերի դիտում և քննարկում:

9․ “Առականի”  թատերական նախագիծ։

10․Ձմեռը իմ տեսախցիկից։

11.«Ցանկապատների հետքերով» նախագիծ.

  • Գտնել ու լուսանկարել տարածքին ոչ համահունչ ու միջավայրը տգեղացնող, աննպատակ ու խանգարող ցանկապատներ: Շարադրել կարծիք դրանց վերաբերյալ, հավաքել նաև տարածքում ապրող կամ գործունեություն ծավալող անձանց կարծիքները: Աշխատանքները հրապարակել բլոգում: