1. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի´ր եղիր, որ տեքստը պահպանվի):    

     «Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթների շնորհիվ, որը ժամանակի ամենահայտնի գրքերից էր, տասնիններորդ դարի սկզբին Եվրոպայում շատերն իմացան Միջագետքի մասին: Հեքիաթների կախարդական աշխարհն այնպես էր թովել, որ անգլիացի երիտասարդ փաստաբան Օսթին Հենրի Լեյարդն էր որոշեց գնալ Բաղդադ, Դամասկոս ու Պարսկաստան: Ամեն օր, աշխատանքից հետո, իր գրքերի մեջ, որ նախապատրաստվի ճանապարհորդությանը: Սովորում էր անկյունաչափ ու կողմնացույց գործածել, աշխարհագրական քարտեզներ կազմել, պայքարել արևադարձային հիվանդությունների դեմ ու բառարանները ձեռքին՝ խորամուխ էր լինում արևելյան լեզուների գաղտնիքների մեջ:

2․Մեկ նախադասությամբ ներկայացված միտքը հինգ նախադասությամբ արտահայտի´ր:   

      Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև … նա միակ բանտարկյալն էր:

3․Բարդ նախադասությունները դարձրո´ւ երկուական պարզ նախադասություններ:         

Շվեյցարացի գիտնականները, էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:Նրանք եզրակացրել են, որ ծխելն ու երաժշտությունն անհամատեղելի են:Իրաքի իշխանությունները պատրաստ են երկու միլիոն դոլար պարգև տալ նրան, ով կբացահայտի Շամիրամի կախովի այգիների ոռոգման գաղտնիքը:Եթե ձեզ խայթել է իշամեղուն, ապա մի´ շտապեք սատկացնել նրան:Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց ազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում:

Իրենց բույնը պահպանելու նպատակով նրանք խայթում են ամեն մի կենդանի արարածի, որ հանդիպում է ճանապարհին:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատբ տեսակներ ոչնչանում են, իսկ ծովափնյա ջրիմուռները՝ վնասվում:

4․Տե՛ս  ամանորյա նախագիծը և կարդա՛ Օ․Հենրի Մոգերի ընծաների 1,2-րդ մասերը։ 

Լրացուցիչ կրթություն

Շարադրության թեմաներ

“Նախատոնական պատրաստություն”

“Սիրում եմ ամանորը,որովհետև․ ․ ․”

“Իմ ամանորյա կախարդական հեքիաթը”

“Առնե ՛տ,իրականացրո՜ւ երազանքներս”