Մասնակիցներ` 7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  դեկտեմբերի 16-27

Նպատակը՝
Վերլուծական, թարգմանչական և ստեղծագործական կարողությունների զարգացում, գրավոր և բանավոր խոսքի հմտությունների զարգացում։FB_IMG_1576410386252

«Ամանորյա իրարանցում» թեմայով տեսանյութերի ստեղծում.

  • Հարցազրույց ենք վերցնում ընկերներից, հարազատներից, ծանոթներից կամ պարզապես անծանոթ մարդկանցից` տալով նրանց այնպիսի հարցեր, որոնց միջոցով կհասկանանք, թե ինչպես են նրանք պատրաստվում ամանորին, ինչպես են նշում ու ինչ ամանորյա ավանդույթներ ունեն ընտանիքում:
  • Պատրաստում ենք տեսանյութ, որում կլինեն հարցազրույցները և մեր կարծիքը այդ ամբողջի վերաբերյալ:
  • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:

«Ամանորի հնչյունները» երաժշտական տեսանյութերի ստեղծում.

  • Թարգմանում ենք ամենահայտնի ամանորյա երգերը հայերեն:
  • Կատարում ենք հանգավորման աշխատանքներ:
  • Լավագույն աշխատանքները ձայնագրում ենք:
  • Դրանց հիման վրա ստեղծում ենք թեմատիկ տեսանյութեր:
  • Տեսանյութերը տեղադրում ենք բլոգում:

Նախատոնական թարգմանություններ.

      • Դեռևս հայերեն չթարգմանված ամանորյա որևէ հեքիաթ կամ մուլտֆիլմ թարգմանում ենք հայերեն:
      • Դերային տարբերակով ներկայացնում ենք այն ու դարձնում տեսանյութ:
      • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:

 

Ամանորյա ընթերցանություն

Ստեղծագործություններ

  1. Ամանորյա մեդիափաթեթ-Մեդիագրադարան
  2. Մոգերի ընծաները։-Օ.Հենրի
  3. Սուրբ ծնունդի օրվա առավոտը-Փիրըլ Ս. Բաք
  4.   «Եղևնին»-Հանս Քրիստիան Անդերսեն
  5.  «Ամանորյա անսովոր ընթրիք»- Շ.Ազնավուր
  6. Սուրբ ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային։

Նախագծի ընթացքը

  • Ընթերցում ենք ստեղծագործությունները
  • Քննարկում, վերլուծում
  • Տեսագրում, ձայնագրում

Նախագծերի արդյունքում՝

Ուսումնական նյութեր՝    վերլուծություններ, պատումներ, տեսանյութեր, թարգմանություններ։

Ամփոփում

1․Տարոն Անտոնյանը ռուսերենից թարգմանել է «Ոզնին և Նոր Տարին» հեքիաթը։

2․Անժելինա Սիմոնյանի ռադիոնյութը ամանորը տարբեր երկրներում և իր նախապատրաստությունը տոնին։

3․Տիգրան Մարջանյանի փոքրիկ հարցազրույցը։

4․Հրանտ Հակոբյանի ստեղծագործական աշխատանքը 

5.Էդուարդ Սարգսյանի նոր տարվա մասին հարցազրույցը մայրիկի հետ։