1. Թումանյան-մեդիաուրբաթ
  2. Կադալ շարադրությունները՝ Իմ Թումանյանը:
  3. Տրված հատվածից դուրս գրել գոյականները՝ իրենց հատկանիշներով, ածականները, թվականները, դերանունները, բայերը.

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

  1. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրու նախադասությանը:

Քամին ավազն ու կավափոշին շպրտեց քաղաքի վրա: (անապատից բերած)

Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: (անդուլ ու հետևողական)

Ավելի քան մեկ օր նահանգապետը, իր մարդիկ և ուղեկցողը մնում են ժայռի վրա: (մի քայլ անգամ անել չցանկացող)

Ամազոն գետի շրջանում ապրողները դրա մեջ խորհրդավոր ուժ են տեսնում: (թշնամաբար տրամադրված)

Ջրվեժի վրա ջրափոշու վիթխարի սյուներ են բարձրանում: (գոլորշու նմանվող)

Այդ հավերժական անձրևը՝ ջրվեժից բարձրացող ջրափոշին, կյանք է տալիս շրջապատի փարթամ բուսականությանը: (մանրիկ կաթիլներից կազմված)

 

Լրացուցիչ կրթություն

 Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

 Անապատային հողմը ավազի վիթխարի զանգվածներ է oդ հանում:

Կապուտակ Կասպից ծովի ջրերը  երկար ժամանակ պահում են ստացած ջերմությունը:

Պարույրաձև բարձրանալով՝ մրրիկն իր հետ վեր է հանում ավազի ամպեր:

Հարձակվող ավազներից խուսափող ժողովուրդները լքել են մշակված հողերը:

Մարդն իր շրջապատի մասին որոշակի պատկերացումներ ու գիտելիքներ ունի:

Հեռավոր նավարկության ելած հին աշխարհի ծոփագնացները պատմում էին «խավար ծովի» մասին:

Գիշերվա լռության մեջ լսվեց չարագուշակ բուի կռինչը: