Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երկարացված օրվա սովորողների մի խումբ կրկին Vigen Avetis ի քանդակի դպրոցում Է։

“Տոներն են մոտենում” նախագծի շրջանակներում սովորողները  վառ երևակայությունը արտահայտեցին իրենց քանդակներում։

Ա՜յ ,օրինակ Գևորգը ,ձնեմարդուն մարտական տեսք է հաղորդել, ցախավելի փոխարեն, թուր ու վահան է տվել ։

Կարծում եմ, սա իր տրամադրվածությունն է  2020 թվ. ուսումնական տարվա։

Անին կարճ ժամանակում հասցրեց  երկու քանդակ պատրաստել և կարծում եմ երկուսն էլ ստացվել է։

Գրիգորը նվերի տուփ է պատկերել և միայն ինքը գիտի ,թե ինչ կա այդ տուփի մեջ։

20191127_160113

Պարզվում է ՝ Լիլիիս մոտ բացի գնդակից, ծեփամածիկով էլ է լավ ստացվում խաղալ։

Այս փոքրիկ տոնածառը գրածիս ապացույցն է։

“Գիտնական ձմեռ պապը”. այսպես վերնագրեցինք Անդրանիկի աշխատանքը։

Ալլան,  փոքրիկ էլֆ է քանդակել և երազանք պահել ,բայց ոչ մի դեպքում չենք ասի ,որպեսզի այն անպայման իրականանա։

20191127_161434