Մի խումբ մարդիկ դիտմամբ բարձրաձայն քննարկում էին մի մարդու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Նա ամեն ինչ լսեց, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ-որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.
– Դու ժպտում ու մարդկանց բարի օր ես մաղթում, երբ նրանք բամբասում են քեզնից: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:
– Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարող ծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփման մեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:
- Վերնագրե՛ք հատվածը։
Լրացուցիչ կրթություն
- Շարադրել մտքերը հետևյալ թեմաներով.
Շուտով Ամանոր է:
Ձմեռային հեքիաթ։
Շատ ավելի լավ է նվիրելը, քան ստանալը։