- Տեքստը պատմի´ր
ա) օդաչուի անունից,
բ) որպես լրագրող,
գ) որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
2. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
3. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք՝ մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա´ր է, քար:
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Լրացուցիչ Կրթություն
Շարադրության թեմաներ.
- Պատը
- Իմ պատուհանը
- Ինչո՞ւ…