«Սեբաստացու օրեր» նախագծի  իրականացման արդյունքում Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականների մի խումբ իր պարապմունքի մի մասը հատկացրեց քանդակագործությանը,մյուս մասում բարեմաղթանքների և շնորհավորանքների ելույթների տեսահոլովակներ պատրաստեցին։

Այցելեցինք Վիգեն Ավետիսի անվան քանդակի դպրոց։

Կրթահամալիրի երեսունամյակի կապակցությամբ՝ սովորողները որոշեցին անակնկալ ձևով քանդակել և ուրախացնել իրենց սիրելի դասավանդողներին։

Նկարում Անին,Արփին և Անահիտն են։Նրանք քանդակել են իրենց մայրենիի ուսուցչուհուն և պատմության ուսուցչին։

 

 

Անդրանիկը և Սյուզաննան ցանկանում են,որ  հաճախ այցելենք քանդակի դպրոց և բացի կավից՝  աշխատենք նաև քարերի հետ։Նրանք ամեն օր ապշեցնում են ինձ։

 

 

 

 

Ճամբարականները ընկեր Ալիսին խնդրեցին՝ թույլ տա, որպեսզի իրենց աշխատանքները վերցնեն (հասցեատերերին նվիրելու նպատակով)։

 

 

Նկարում Սոնան է և Շուշանը ։

Սոնան կերտել է  թենիսի ուսուցչուհուն։

 

 

…ամենավերջում էլ քիչ էր մնում՝20191113_163917 երթուղայինից ուշանանք։