Մասնակիցներ՝ 7-րդ դասարանների սովորողներ
Ժամկետներ՝ նոյեմբերի 4-15
Նպատակը՝ տոնը՝ որպես ստուգատես, ուսումնական աուդիտ
Ընթացքը՝ սովորողները ներկայացնում են իրենց հաջողությունները, ձեռբերումները, առաջարկները՝ պատրաստելով սահիկաշարեր, տեսանյութեր, ռադիոնյութերը՝ առաջնորդվելով հետևյալ հարցերով (բոլոր հարցերը ներկայացնել մեկ հրապարակման մեջ)․
- Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։
- Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում, կցել նաև լուսանկար)։
- Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի (Միջին դպրոց։
- Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։
- Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում(ներկայացում Power Point ծրագրով)։
- Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։
- Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։
- Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։
- Հարցազրույց անցկացրու ընկերոջդ հետ կրթահամալիրի մասին(ռադիո)։
Նախագծի իրականացման քայլերը.
- քննարկում սովորողների հետ
- առաջարկությունների գրառում
- աշխատախմբի կազմում
- քայլերի մշակում
- աշխատանքի բաժանում
- ժամկետների հստակեցում:
Նախապատրաստական աշխատանքներ
- նախագծի ձևակերպում սովորողներիի բլոգներում
- աշխատանքի բաժանում աշխատանքային խմբում
- քայլերի հստակեցում
- սովորողի խոսքի, հարցադրումների մշակում
Նախագծի արդյունքների ներկայացում
Նախագծի մասնակցի գնահատումը
Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, բլոգում կատարված հրապարակումների։