Ընթերցանություն

  1. Ընտրե՛ք ստեղծագործություններից մեկը և կարդացեք:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը

Լ. Ֆրենք Բաումի «Օզիի կախարդը»Լ. Ֆրենք Բաումի «Օզիի կախարդը»

  • Դո՛ւրս գրեք այն հատվածները, որոնք ձեզ դուր եկան
  • Գրե՛ք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:
  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմել ֆաբուլան (գործողությունների տրամաբանական ընթացքը):
  2. Դուրս գրել  հատվածներ.
  • բնությունը նկարագրող,
  • հերոսին նկարագրող,
  • որոնք, ձեր կարծիքով, ամենահաջողվածն են,
  • որտեղ, ձեր կարծիքով, խտացված է հեղինակի ասելիքը,
  • որոնք, ձեր կարծիքով, կարող էին չլինել,
  • որոնց մասին կցանկանայիք խոսել:

Սովորե՛ք 3 բանաստեղծություն աշնան մասին:

Աշնանային ֆոտոպատում
 Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… և այս ամենը իմ ֆոտոխցիկից: Լուսանկարիր աշունը. ամենաստացված, ամենաառանձնահատուկ նկարները հրապարակի՛ր բլոգումդ և պարտադիր գրի՛ր  մեկնաբանություն յուրաքանչյուր նկարի համար:
 Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր:
Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Նկարը՝ Անի Շահսուվարյանի