Մասնակիցները՝ Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Այցելության օրերը՝ ամեն չորեքշաբթի, ժամը՝ 15։20-16։20
Պատասխանատու՝ Իննա Ստեփանյան
Նպատակը`
Սիրո և հոգատարության դրսևորումների ձևավորում կենդանիների, մարդուն շրջապատող աշխարհի նկատմամբ։
Սովորողներին տալ հնարավորություն ավելի լավ ճանաչել կենդանիներին, ձիերի հետ շփման միջոցով հաղթահարել նրանց հանդեպ տածած վախերը։
Խնդիրները`
- Սովորողներին ընդգրկել կենդանիների խնամքի զարգացման գործընթացում
- Ծանոթացնել ագարակի կենդանիներին
- Տեղեկություներ ստանալ կենդանիների սնվելու, խնամքի հաճախականության մասին
- Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն, դրական հույզեր:
- Դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ։