1․Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են
գործածվում:

Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին
դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
2. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են
հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց:
Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր…
(ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր
ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր
Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական
Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է
խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի
քանի…(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել):
Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և
այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:
4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի
կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված
փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ
արվեստի ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) …(ցուցադրել): Այդ թանգարանի
բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ
քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում:
5.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում…(ապրիլ) հարյուր տասնինը վայրի …(ցուլ ) … (որ) չորս …
(պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր
ութ …(ցուլ) կա՛մ արգելանոցներում…(ապրել), կա՛մ ազատ…(արածել)՝ որտեղ որ
պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (եմ):
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում…(արածել) ավելի քան հազար հինգ
հարյուր…(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն…(գետաձի) ավելի քան հարյուր
խոտաճարակ խոշոր (կենդանի) են ապրում:
6.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝
ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգքսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին
ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
7․Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները
անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական, տասներկու-տասներկու, հազար-հազար, քսանհինգական, վեցական:
8. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր`
ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորըը երկուական հաղթանակ շահեցին:
Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի գիրք
նվիրեցին: Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ.
Ռոբոտները քսանական հրահանգի էին ենթարկվում:
Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական խնդիր
առաջարկեցին:
Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միա-
սին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմ-
նականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրա-
մաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝
ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվական-
ների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր
տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգ-
նակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝
երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Թվականների հետ անորոշ առումով դրված գոյականները եզակի, որոշյալները հոգնակի
թվով են գործածվում:
Քանակային բաշխում արտահայտվող բաշխական թվականները կազնում են թիվ ցույց
տվող բառի կրկնությամբ կամ նրան ական ածանց ավելացնելով:Բաշխական թվականների
հետ գոյականները գործածվում են հիմնականում եզակի թվով:

Լրացուցիչ կրթություն

  • Գրավոր ներկայացրու՛ քո և ընտանիքիդ անդամների ծննդյան տարեթվերը և թվանշանները անպայման գրի՛ր տառերով։
  • Թարգմանի՛ր հանելուկները հայերեն և գրի՛ր պատասխանները։
Цифру эту угадай-ка!
Она большая зазнавай-ка.
Единицу сложишь с двойкой,
И получишь цифру …

                                                               

Лебедь плавает в тетрадке,
Значит что-то не в порядке.
Если ты совсем Незнайка,
Цифру эту получай-ка.

 

Нолик, стань за единицей,
За своей родной сестрицей.
Только так, когда вы вместе,
Называть вас будут …