Ածական
Վարժությունները ՝ Սուսան Մարկոսյանի “Գործնական քերականություն” գրքից։
1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան
ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ
տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված
կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող
զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով
պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես
քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու
հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝
այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը,
հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր
խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը
համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ,
սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին:
Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան
ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս,
գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի
համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է
պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական
սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու
կողմերում:
3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և
ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին
թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ
ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական
տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ
պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը:
Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ ,
ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը
դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝
բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են
«վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
4. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու
ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է
մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ
մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ
միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց:
Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով
թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա
փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ
օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի
ազդեցություն չունեցան):
5. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան
չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի
500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական
պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր
գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան
չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց
երկարություն:
Լրացուցիչ կրթություն
Նկարագրի’ր և բնութագրի’ր քեզ։