1․ Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
…(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը
սիրալիր … (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ)
ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած
ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907…(թվական) Սպիտակ…(տուն)
մի…(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր
8513…(մարդ) ձեռք:
2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք)
կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր
աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ)
հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ
ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը»
լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):
3. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում
տրված հոլովով լինի:
Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում:
(գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են
հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու
կարողությունը (տարուց):
Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց
անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)
Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները
ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի
ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով,
պայթյունի)
4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում
տրված հոլովով լինի:
Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք:
(գրադարանում)
Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի,
հողի)
Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը:
(բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի
մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)
Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող
«կախարդական» նյութեր կան: (հյութը)
Տնային Առաջադրանք
- Ամփոփենք գոյականի հոլովները տեսանյութերի միջոցով։
- Գրեք փոքրիկ շարադրություն “Իմ սեբաստացի ընկերը” վերնագրով։
Խնդրում եմ,սիրելի սովորողներ աշխատանքները չմոռանալ ուղարկել Inna.stepanyan@mskh.am էլ․ հասցեին։Շնորհակալություն։