1.Նշված բառերից ո՞րն է ածական:
- մոխիր
- կողմնորոշիչ
- խոխոջյուն
2.Տրված բառերից որո՞նք ածականներ չեն:
- պատճառ
- հոտավետ
- խարտյաշ
- շինվածք
Բերված նախադասությունից դո՛ւրս գրիր ածականը:
Թավուտ անտառների խորքում գյուղեր կային:
3.Տվյալ ածականներից որո՞նք են կազմված գոյականից և ածանցից:
- առատաձեռն
- բուրավետ
- սրտաձև
- դժբախտ
4.Բերված ածականներից ո՞րն է պատկանում բառակազմության տվյալ տեսակին՝
ածական+հոդակապ+գոյական:
- առյուծասիրտ
- հրեղեն
- թանձրասաղարթ
- անեզր
5.Հետևյալ ածականներից ո՞րն է պատկանում բառակազմության նշված տեսակին՝
գոյական+հոդակապ+գոյական:
- մեծամիտ
- սրտաձև
- արծաթե
- անեզր
6.Բերված ածականներից ո՞րն է պատկանում բառակազմության նշված տեսակին՝
գոյական+վերջածանց:
- դժգոհ
- սրածայր
- լուսավոր
- կամարակապ
7.Հետևյալ նախադասություններից դո՛ւրս գրիր ածականը:
1. Ծառերի տակով պաղ առու էր հոսում:
2. Ավազուտների վրա փշոտ բույսեր կանաչեցին:
8.Այս բառազույգերի բառերը իրար միացնելով՝ կազմի՛ր բարդ ածականներ:
1. փայլ, ձյուն —
2. շող, լույս—
9.Տվյալ նախադասություններից որո՞ւմ ածական կա:
- Նա ծոցատետրում նկարեց բուրգը ու պատերի հետքերը:
- Կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը:
- Առավոտյան ծաղիկներն արթնացան նիրհից:
- Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում:
10.Նշի՛ր տրված նախադասության մեջ գոյականաբար գործածված ածականը:
1. Դարակներում բազմաթիվ գրքեր կային. հաստափորները բառարաններ են:
Պատասխան՝
2. Դպրոցական հանդեսի ժամանակ փոքրիկներից մի քանիսը երգեցին:
Պատասխան՝
11.Տվյալ նախադասություններից որո՞ւմ ածական չկա:
- Նրանք քայլելով հասան կիսախարխուլ մատուռին:
- Ժայռում փորված սանդուղքով վեր ու վար էին անում տեղի բնակիչները:
- Ձիավորը քթի տակ մռմռում էր մելամաղձոտ մի երգ:
12.Տրված տեքստից դո՛ւրս գրիր բոլոր ածականները։
Ձորը սարսափելի է: Ձորում սոսկալի տխրություն է: Մի քանի ժայռափոր մարագներ կան, որոնց դռները կանաչել են: Նրանց տերերը վաղուց չկան, թաց քարանձավները նրանցից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել: Մարագների առաջ հին ծառեր կան, որ այժմ անտիրական են: Ով անվախ է, և ում ոտքի ջլերը պինդ են, իջնում է օձագալար կեռմաններով, թափ տալիս թթենին, և քարերի վրա թափվում է հյութալի թութը:
Լրացուցիչ կրթություն
Գրեք շարադրություն «Եթե ես լինեի կրթահամալիրի տնօրեն » վերնագրով։