Նոյեմբերի 4-15 — «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծ
Մասնակիցները՝ Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարական-սովորողներ։
Նպատակը՝
Ինքնուրույն խոսքի և մտքի արտահայտման ազատություն։Միջին դպրոցի սովորողների նախաձեռնողական հմտությունների և կարողությունների մշակում ու խթանում։Օպերատորական և ֆոտոլուսանկարչական աշխատանքների ներգրավվում։
Ընթացքը`
1.«Շնորհավոր տոնդ, սիրելի՛ սեբաստացի »
Միջին դպրոցի ՝ երկարացված օրվա սովորող մասնակիցների մի խումբ պատրաստում են բարեմաղթանքների և շնորհավորանքների անհատական ելույթներ(գրավոր,ձայնագրություն,վիդեո-տեսահոլովակների միջոցով)։
2. Տեսանյութի միջոցով պատմում ենք
- ինչպե՞ս դարձանք սեբաստացի
- ինչպե՞ս հայտնվեցինք կրթահամալիրում
- սեբաստացի ընկերների մասին
3. Ներկայացնում ենք մեր նվերը կրթահամալիրին։
4. Ծանոթանում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման 30-ամյա պատմությանը, անցկացում հարցազրույցներ, գրի առնում պատումներ, ստեղծում տեսանյութեր։
