Նախ դիտենք ֆոտոշարք-ֆիլմը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ, հոկտեմբերի 3-6 մեկնել էին Արցախ, մասնակցելու ԱրցախՖեստին: Ֆեստի  նպատակն է ՝ վերկանգնել Ստեփափանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը: Փառատոնին մասնակցում էին նաև օտարերկրյա արվեստագետներ:

 

Սեբաստացիները ճանապարհ էին ընկել հոկտեմբերի 3-ին,չնայած, որ  ճանապարհը երկար էր , երեխաները այն ուրախ և հաճելի դարձրին:

Ճանապարհին կանգ առանք Վայքում և Գորիսում: Երեխաները հանգստացան, ճաշեցին և նկարվեցին: Ստեփանակերտ հասանք երեկոյան, տեղավորվեցինք մեր կացարանում, հանգստացանք և դուրս եկանք զբոսնելու երեկոյան Ստեփանակերտով: Աննկարագրելի վայր է, զգացողությունների տեղատարափ ՝ մաքրություն, հանգստություն, տաք եղանակ:

Առավոտյան, ինչպես նշված էր ծրագրում, քայլեցինք դեպի թատրոն, ծանոթացանք մասնակիցների հետ: Կատարեցինք մեր կամավորական աշխատանքները, որից հետո վերադարձանք տուն, հանգստացանք, և գնացինք Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը, որտեղ մեզ ուրախությամբ ընդունեցին: Մեզ էլ շատ դուր եկավ այնտեղ, երեխաները ծանոթացան աշակերտների հետ, փոխանակվեցին էլեկտրոնային հասցեներով, հետագայում կապ պահելու համար:

Ընկեր Ալիսան  քանդակագործության մինի դասընթաց անցկացրեց դպրոցում, հետաքրքիր էր:
Այդ օրը մենք հացրեցինք նույնիսկ գնալ Շուշի: Իհարկե, չէինք կարող չգնալ Սբ. Ղազանչեցոց եկեղեցի: Աննկարագրելի գեղեցկություն էր:  Վերադարձանք նորից մեր փառատոնին օգնեցինք կամավորներին և արդեն հոգնած վերադարձանք տուն:

Քանի որ Ֆեստի թեման կինն է և նրա հավաքական կերպարը , սեբաստացիները որոշեցին քանդակել հին և նոր հայ կնոջ կերպարը: Հավես էր, բոլորը հավաքվել էին մեր շուրջ տեսնելու՝ ինչ են անում երեխաները միահամուռ ուժերով:
Այդ օրը նույնիսկ հասցրեցինք այցելել հայտնի տատիկ-պապիկի հուշարձան: Շան հագեցած օրեր էին:

Հոկտեմբերի 6-ին ստիպված էինք վերադառնալ, երեխաներին այնքան էր գրավել Արցախը, որ նրանք չէին ուզոում վերադառնալ տուն: Ճանապարհին մտանք Աստղաշեն, որին երեխաները շատ էին սպասում: Ասում են` երբ Աստղաշենում հորդառատ անձրևներ են լինում, աստղերը լվանում են երկնքից ու երկիր բերում։ Այդ աստղիկները կոչվում են շուշաններ, ընդ որում` նրանք ոչ մի առնչություն չունեն ծաղիկ շուշանների հետ։ Ծովաշուշանները կենդանիներ են։ Հեռավոր ժամանակներում, հնարավոր է` մոտ մեկ միլիարդ տարի առաջ, այստեղ է եղել հնագույն Թետիս օվկիանոսը։ Այդ օվկիանոսի ծովային կենդանիների քարացած գտածոները գտնում ենք ժամանակակից մայրցամաքում։ Այստեղ քարացած նումուլիտներ կան` հին միաբջիջ օրգանիզմներ, որոնք բարդ կառուցվածքով, կրային խխունջ ունեցող փորոտանիներ են։

Հաղորդումը՝ Լուսինե Պետրոսյանի

Ֆիլմերը և լուսանկարները՝ Իննա Ստեփանյանի