20190927_164411

Անունը իտալերենից և իսպաներենից թարգմանվում է «մեկ»։ Խաղն արտոնադրել է Մեռլ Ռոբինսը 1971 թվականին, իսկ այսօր այս ապրանքանիշի իրավունքը պատկանում է Mattel ընկերությանը։ Խաղաժամանակը՝ սկսած 20 րոպեից։ 

Ունոն սովորողների մոտ զարգացնում է

  1. Արագաշարժությունը և՛ մտավոր,և՛ ֆիզիկական
  2. Արագ կողմնորոշվելու ունակություն
  3. Տրամաբանությունը 
  4.  Թվերի գումարում ,միավորնորի հաշվում”հիմնականում բանավոր”։
  5. Եվ գույները։

PSX_20190927_212504

Խաղի հիմնական կանոնները 

  • Սկզբում խաղին որոշվում է դիլեր։ Բոլորը վերցնում են խաղաքարտերի կապոցից խաղաքարտ, ապա ստուգում են, թե ում մոտ ավելի մեծ է խաղաքարտը, նա էլ դառնում է խաղի դիլերը։ Եթե ինչ-որ մեկը քաշել է գործողության խաղաքարտ, ապա մի անգամ էլ է քաշում։ Եթե գոնե մի հոգի քաշել է ամենամեծ խաղաքարտը, ապա քաշում է երկրորդ անգամ։
  • Երբ դիլերը որոշվում է, նա խաղացողներին բաժանում է 7-ական խաղաքարտ։ Ցանկալի է բաժանել մեկ-մեկ։ Բանկի վերևի քարտը բացվում է և խաղը սկսվում է (այդ քարտը խաղի սկզբնական քարտն է)։ Եթե այդ քարտը գործողություն է (բացի «Վերցրու 4»), ապա ժամացույցի սլաքի ուղղությամբ հաջորդ խաղացողը կատարում է գործողությունը։ Եթե այդ քարտը «Վերցրու 4»-ն է ապա այդ քարտը փոխարինում են ուրիշով։
  • Խաղը սկսվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ։
  • Խաղացողը իր հերթին պետք է դնի քարտ, որը պետք է համընկնի գույնով կամ նկարով։ Եթե խաղացողը չունի այդպիսի խաղաքարտ, ապա նա բանկից վերցնում է մեկ քարտ, եթե այդ քարտը բավարարում է պայմաններին, ցանկության դեպքում կարող է խաղալ։ Եթե խաղացողը բանկից վերցնում է այնպիսի քարտ, որով կարող է խաղալ, բայց չի խաղում, նա տուգանք չի ստանում։ Խաղացողը միշտ կարող է խաղալ սև ֆոնի քարտով, ինչպիսի քարտ էլ դրված լինի։
  • Հաջորդը խաղում է խաղացողը ժամացույցի սլաքի ուղղությամբ, կամ հակառակ ժամացույցի սլաքի ուղղությամբ, եթե դրված է եղել «Քայլ հետ» քարտը։
  • Երբ բանկը վերջանում է, վերևի քարտը թողնում են, իսկ մնացած քարերը նորից դառնում են բանկ։
  • Խաղացողը, երբ դնում է իր նախավերջին քարտը նա պետք է ասի «Ունո!» մինչև այն պահը, երբ հաջորդ խաղացողը կխաղա։ Եթե խաղացողը չի հասցնում ասել «Ունո!», ապա նա բանկից վերցնում է 2 քարտ։
  • Երբ խաղացողը դնում է իր վերջին քարտը մնացած խաղացողները հաշվում են իրենց քարտերի միավորները։ Սովորական քարտերի միավորները հավասար են իրենց վրա գրված թվին (9 միավոր 9 քարտի համար), գունավոր ֆոնի վրա գործողությունները՝ 20 միավոր, սև ֆոնի վրա՝ 50 միավոր։ Միավորները գումարվում են և հաշվում են այն խաղացողի օգտին ով առաջին է վերջացրել։
  • Սովորաբար խաղը խաղում են մինչև 500 միավոր, բայց խաղում են նաև մինչը 1000, 1500 միավոր։
  • Կա նաև ուրիշ տարբերակ, երբ յուրաքանչյուրի միավորները հաշվում են իրենց (ով առաջինը հասավ 500-ի պարտվում է)։