- Ընտրեք մեկ առակ Մխիթար Գոշից և մեկը ՝Վարդան Այգեկցուց։
- Ի՞նչու եք ընտրել հենց այդ առակները։
- Վերլուծեք և ինքներդ ձևակերպեք հեղինակի ասելիքը։
- Համեմատեք երկու առակները։Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։
- Ի՞նչ սովորեցինք առակներից։
- Ամփոփում։
Լրացուցիչ
ՍԻՐԱՄԱՐԳՆ Ու ՃԱՅԱԿԸ
Թռչունները խորհուրդ արին, թե ո՟ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է: Թռչուններն արդեն համաձայնվում էին, բայց ճայակն ասաց. “Իսկ եթե դու թագավոր դառնաս, և արծիվը հարձակվի մեզ վրա, ինչպե՟ս ես մեզ փրկելու”:
Եզոպոս
- Ընթերցենք նաև Եզոպոսից այլ առակներ։
Նախապատրաստեք հանգստյան օրերին
Եղիշե Չարենց
- Կյանքը և ստեղծագործական ուղին։
- Դիտենք փաստագրական ֆիլմը Եղիշե Չարենցի մասին։
- Ներկայացնել բանաստեղծի կերպարը ըստ ֆիլմի։
- Ի՞նչ անհասկանալի դրվագներ կան։
- Ո՞ր հատվածից եք ավելի շատ տպավորվել։
- Խոսեք նաև Չարենցի ընկերների մասին։
- Ինքներդ կկարողանայիք կամ կփորձեիք խաղալ այս ֆիլմում։Եթե այո,ապա ո՞ր դերում,իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ։
- Ֆիլմից ընտրեք հատված, որտեղ ասմունքում են ․․․լսեք մի քանի անգամ և ինքներդ փորձեք արտասանել հատվածը։
- Ի՞նչ ստացաք ֆիլմից։