1.Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:
2. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:
3.Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4.Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):