Վեճերի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալը մի հիշատակեք:
- Եթե անգամ դուք պարտվում եք, միևնույն է՝ չեք կորցնում կուտակած փորձը:
- Ի նկատի ունեցեք, որ մեծ սերն ու մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ:
- Ազատության համար պայքարում մեր ունեցած միակ զենքը ճշմարտությունն է:
- Մեր ժամանակների պարադոքսները.
Մեր տներն ավելի մեծ են, ընտանիքները՝ փոքր:
Մեր հարմարավետությունները շատ են, ժամանակը՝ քիչ:
Մեր գիտելիքները շատ են, սթափ դատելու կարողությունները՝ քիչ:
Մեր դեղորայքը շատ է, առողջությունը՝ քիչ:
Մենք հաղթել ենք քանակի մեջ, բայց պարտվել որակում:
- Հիշեք, մեկ-մեկ ուզածը չստանալն է հաջողությունը:
- Ներքին ձայնդ երբեմն լսելի է դառնում միայն միայնության մեջ:
- Մարդ ինքն է որոշում տառապել, թե ոչ՝ ընտրելով իր արձագանքն այս կամ այն իրավիճակին:
- Որքան շատ ենք մենք առաջնորդվում սիրով, այնքան անվախ ու ազատ են դառնում մեր գործողությունները:
- Մենք երբեք արտաքին աշխարհի հետ ներդաշնակություն չենք գտնի, քանի դեռ ինքներս մեզ հետ հաշտ չենք:
- Սովորեք կանոնները, որ իմանաք՝ ինչպես դրանք ճիշտ խախտել:
- Եթե սխալ եք թույլ տվել, ապա շտապեք ամեն բան անել, որ ուղղեք այն:
- Հիշեք, երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
- Կիսվեք ձեր գիտելիքներով, դա անմահության հասնելու լավագույն միջոցն է:
- Տարին մեկ անգամ գնացեք մի տեղ, որտեղ նախկինում չեք եղել:
- Երբ մարդուն թվում է, թե ամեն բան թարս է գնում, ուրեմն նրա կյանք փորձում է ինչ-որ հրաշալի բան մտնել:
- Բարի եղեք, երբ հնարավորթյուն կա: Իսկ նման հնարավորություն միշտ կա:
- Համբերատարության մեջ թշնամին լավագույն ուսուցիչն է: