![PSX_20190910_225146[1]](https://innastepanyan.travel.blog/wp-content/uploads/2019/09/psx_20190910_2251461.jpg?w=268&h=201)
1․Տրված բառերը գոյականներ են: Շարունակի’ր տրված շարքերը՝ ըստ շարքերում ընդգրկված բառերի ընդհանրության:
- ծառ, մարդ, շուն, նստարան, շենք, մայրիկ, կին…
- բարեկամություն, ուրախություն, կյանք, հավատարմություն, վիշտ
- բուժում, կարեկցանք, միտք, զարմանք
Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ:
Գոյություն ունենալ արտահայտությունը ի՞նչ կապ ունի գոյական եզրույթի (տերմին) հետ:
2. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքը՝ ըստ բառերի ընդհանրության.
- Հայկ, Երևան, Հայաստան, Սևան, Անգլիա, Արարարտ
- քաղաք, բույր, առողջություն, ծառ, տերև…
Գոյականները լինում են …………… և ……………..
3. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքերը՝ ըստ բառերի ընդհանրության:
- քար, տուն, մարդ, երեխա, սահադաշտ, այգի, մարգագետին, գյուղ, ձեռք…
- ծիծաղ, հեգնանք, կատակ, սեր, ատելություն, շարժում, հավատարմություն…
Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են թանձրացական (նյութկան) գոյականներ:
Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են վերացական գոյականներ:
4. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքերը՝ ըստ բառերի ընդհանրության.
- ձի, կատու, երկինք, համակարգչ, գրիչ, թուղթ
- մարդ, ուսուցչուհի, Արամ, գոհար, Կարինե, կին, վաճառող, դարբին…
Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են անձ ցույց տվող գոյականներ:
Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են ոչ անձ ցույց տվող գոյականներ:
2. Տրված գոյականները բաժանի’ր երկու խմբի՝ հիմնավորելով կատարածդ խմբավորումը.
նստարաններ, տառ, կատուներ, գրքեր, սար, դասարաններ, ծաղիկներ, ծառ, վարդ, մարդիկ, օձ, ոզնիներ, բազնոցներ, որդ, կատակ, զրույցներ:
Լրացրե’ք հետևյալ նախադասությունները:
Գոյականն ունի երկու թիվ՝……. և …….
Բառին Եր է ավելանում, երբ ….
Բառին ներ է ավելանում, երբ…
Շեղումներ կանոնից՝
բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ
Ո՞րն է այդ շեղումը և ինչո՞վ է բացատրվում: