PSX_20190910_225146[1]

1․Տրված բառերը գոյականներ են: Շարունակի’ր տրված շարքերը՝ ըստ շարքերում ընդգրկված բառերի ընդհանրության:

  • ծառ, մարդ, շուն, նստարան, շենք, մայրիկ, կին…
  • բարեկամություն, ուրախություն, կյանք, հավատարմություն, վիշտ
  • բուժում, կարեկցանք, միտք, զարմանք

Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ:

Գոյություն ունենալ արտահայտությունը ի՞նչ կապ ունի գոյական եզրույթի (տերմին) հետ:

2. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքը՝ ըստ բառերի ընդհանրության.

  • Հայկ, Երևան, Հայաստան, Սևան, Անգլիա, Արարարտ
  • քաղաք, բույր, առողջություն, ծառ, տերև…

Գոյականները լինում են …………… և ……………..

3. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքերը՝ ըստ բառերի ընդհանրության: 

  • քար, տուն, մարդ, երեխա, սահադաշտ, այգի, մարգագետին, գյուղ, ձեռք…
  • ծիծաղ, հեգնանք, կատակ, սեր, ատելություն, շարժում, հավատարմություն…

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են թանձրացական (նյութկան) գոյականներ:

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են վերացական գոյականներ: 

4. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքերը՝ ըստ բառերի ընդհանրության.

  • ձի, կատու, երկինք, համակարգչ, գրիչ, թուղթ
  • մարդ, ուսուցչուհի, Արամ, գոհար, Կարինե, կին, վաճառող, դարբին…

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են անձ ցույց տվող գոյականներ: 

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են ոչ անձ ցույց տվող գոյականներ: 

2. Տրված գոյականները բաժանի’ր երկու խմբի՝ հիմնավորելով կատարածդ խմբավորումը.

նստարաններ, տառ, կատուներ, գրքեր, սար, դասարաններ, ծաղիկներ, ծառ, վարդ, մարդիկ, օձ, ոզնիներ, բազնոցներ, որդ, կատակ, զրույցներ:

Լրացրե’ք հետևյալ նախադասությունները:

Գոյականն ունի երկու թիվ՝……. և …….

Բառին Եր է ավելանում, երբ ….

Բառին ներ  է ավելանում, երբ…

Շեղումներ կանոնից՝

բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ

Ո՞րն է այդ շեղումը և ինչո՞վ է բացատրվում: