Տրված հատվածից դուրս գրիր գոյականները՝ նրանց ուղիղ ձևը առանձնացնելով վերջավորությունից: Այսպես. լեռնաշղթայի՝ լեռնաշղթա-ի, արանքում- արանք-ում
Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։
Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։
Լրացուցիչ կրթություն
Պատմեք ձեր մասին /կարող է լինել նաև ձայնագրություն կամ տեսաֆիլմ/:
- ի՞նչ նախասիրություններ ունեմ
- ի՞նչ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել իմ կյանքում
- ի՞նչ կփոխեի
- ո՞ր գույնն եմ սիրում և ինչու՞
- վերջին կարդացած գիրքս․ինչի՞ մասին է