aaaaaaaaaՄխիթար Սեբաստացի կրթահամալիր Մենթոր`Մարիետ Սիմոնյան

Մենթիներ՝ Իննա ,Գայանե և Լուսինե։

Երբ առաջին անգամ լսում կամ կարդում ես “մենթորություն” բառը ,բնականաբար առաջանում են մի շարք հարցեր․

  • Ի՞նչ է մենթորությունը։
  • Ո՞վ է մենթորը և ո՞վ կարող է լինել մենթոր։
  • Ո՞րն է մենթորության իմաստը,նպատակը։
  • Ինչպե՞ս է այն կազմակերպվում և ո՞րտեղ։
  • Ի՞նչ ձև և կառուցվածք ունի այդ գործընթացը։

Ուսուցիչ,առաջնորդ,ուղղորդող սրանք հոմանիշներ են մենթոր բառի։ Կարելի է այստեղ  թողնել նաև այս փոքրիկ պատմական ակնարկը ․

Մենթորության գաղափարը եղել է դեռևս Հին Հռոմում։ Մենթորը Ոդիսևսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր, ինչպես նաև նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը: Երբ Հոմերոսի «Ոդիսականում» Ոդիսևսն իր հայտնի ճամփորդությանն է գնում, պետությունը ու որդու խնամքը վստահում է Մենթորին: Անգլերենում Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու և ուղեկցող:

Իրականում շատ մեծ է սահմանումը թե ի՞նչ է մենթորությունը։ Մենթորությունը գործընթաց է, որի ընթացքում կայացած և հեղինակություն վայելող անձինք ուսուցանում, խորհուրդ են տալիս, ուղղորդում և հնարավոր են դարձնում այն անհատների մտավոր, հոգեկան և մասնագիտական զարգացումը, ովքեր համարվում  են իրենց հովանավորյալները (մենթիները):

Կարծում եմ մենթոր կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը ,այն մարդկանց համար ովքեր ունեն մեր կարիքը։

Երբ մենք հայտնվում ենք նոր միջավայրում ,մեզ իսկապես մարդիկ են պետք ,որոնց շնորհիվ այդ մտերմությունը,ներգրավվումը,միջավայրին հարմարվելը ավելի արագ և հեշտ կստացվի։

Մենթորը հավասար կամ համարժեք դիրք ունեցող անձ է, ով ստանձնում է մենթիի (protégé-հովանավորյալ/սան) հովանավորությունը, աջակցում է նրան և աշխատում նրա հետ՝ օգնելով ձևավորել նրա անհատականությունը, ներշնչում է ինքնավստահություն, կրթում կամ ուսուցանում է նրան թե՛ բարձրագույն կրթական հաստատությունում, թե՛ աշխատավայրում և թե՛ կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտներում:”օր․ Ծնողները լավագույն մենթորներն են իրենց ընտանիքներում՝ երեխաների դաստիարակության և զարգացման հարցում։”

Կամ՝ վերին նկարում մենթոր տիկին Մարիետը օգնում է մեզ՝ մենթիներիս, ընտելանալու  ուսանողական, դասախոսական միջավայրին. հետագայում մենք ևս կարող են ցուցաբերել  մեր օգնությունն ու աջակցությունը:

Իմ կարծիքով մենթորական օգնությունը շատ կարևոր է երկու կողմերի համար էլ ,երբ տալիս ես և ստանում ։Տալով ավելի շատ ինքդ ես առաջին հերթին լցվում, հարստանում ,հպարտության ինչ-որ ներքին զգացում ապրում ,երբ քո մենթին հասնում է այն բարձր կետին,նպատակին ,որը ծրագրել ես իր հետ․ փորձով կիսվում ենք ,կարողանում ենք թեթև կայծից կրակ վառել և տաքանալ մեր իսկ վառած կրակի ջերմությամբ։

Գոյություն ունի մենթորության կազմակերպման հինգ տեսակ՝ խմբային, թիմային, հավասարազոր, էլեկտրոնային և անհատական մենթորություն:

Խմբային մենթորության դեպքում մենթորն ունի չորս ուսանողից բաղկացած խումբ և ներկայանում է որպես նրանց առաջնորդ՝ համաձայնելով պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նրանց հետ: Այս հանդիպումների ժամանակ մենթորը ներկայացնում է սեփական կյանքի փորձը, ձեռք բերած հաջողությունները, սովորեցնում մենթիներին մի քանի հմտություններ, կամ պարզապես միասին մասնակցում են հետաքրքիր միջոցառումների:

Թիմային մենթորությունը մի քանի ավագ մենթորների ներգարավվածությունն է մենթիների 1-4 հոգանոց խմբում:

Հավասարազոր մենթորության պարագայում մենթորը հնարավորություն ունի ներգրավելու և/կամ աջակցություն ստանալու ավելի երիտասարդ մենթորից: Վերջինս իր հերթին պետք է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերի մենթիին՝ պահպանելով իր դրական դերային կերպարը ավագ մենթիի մոտ:

Էլեկտրոնային մենթորությունը հարաբերությունների այնպիսի ձև է, երբ մենթորն ու մենթին միմյանց հետ շփվում են ինտերնետի միջոցով շաբաթական առնվազն մեկ անգամ: Տարվա ընթացքում նրանց առերես հանդիպումը կարող է տեղի ունենալ ընդամենը 1-3 անգամ՝ պայմանով, որ մենթորն ինտերնետի միջոցով պետք է տրամադրի համապատասխան և ամբողջական տեղեկատվություն Ակադեմիայի և հետագա աշխատանքի մասին:

Անհատական մենթորությունը մենթորության ավանդական ձևն է, երբ մեկ մենթորին կցվում է մեկ մենթի, և նրանք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում անընդհատ կապի մեջ են միմյանց հետ: Մենթորը տրամադրում է արժեքավոր տեղեկատվություն ակադեմիական կրթության և հետագայում աշխատանքի անցնելու վերաբերյալ, բացի այդ, քննարկվում են կարևոր հարցեր և տարվում է ուղղորդիչ աշխատանք:

Այս հարաբերություններում ձևավորվում են նոր հայացքներ ,նոր մարդկային տիպ և մենթորները չեն կարող չունենալ իրենց ազդեցությունը իրենց մենթիների վրա

Շատ կարևոր է, որ մենք ուշադիր լինենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեր կարիքն են զգում իրենց կյանքի որոշակի փուլում: Մենթորությունը պետք է դառնա մեր կենցաղի անբաժան մասնիկը: Դա հարաբերությունների փոխշահավետ մի շղթա է երկու, միգուցէ ավել մարդկանց միջև, որը գլխիվայր կարող է փոխել մարդու կյանքը դեպի պայծառ ապագա: Եկեք գտնենք մեր մենթորներին և մենթոր լինենք ուրիշների համար:

Ես գտել եմ իմ մենթոր Մարիետ Սիմոնյանին և անչափ շնորհակալ եմ ։

Advertisements