1․Ուսումնասիրել Վ․Տերյանի կյանքը և ստեղծագործությունը։

2․Կարդալ և գրավոր վերլուծել ՏԽՐՈՒԹՅՈՒՆ բանաստեղծությունը։

Սահուն  քայլերով աննշմար,որպես  քնքուշ մութի թեւ 
Մի ստվեր անցավ ծաղիկ  ու կանաչ մեղմիվ շոյելով
Իրիկնաժամին  թփերն օրօրող հովի պես թեթեւ
Մի ուրու անցավ  մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:  

 

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին
Եվ ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին:

Լրացուցիչ կրթություն

1․Դուրս գրեք անհասկանալի բառերը։

2․Անձրև, երազ,աշուն,գիշեր,ծիածան,դատարկ նստարան,լուսամփոփ,արև բառերը օգտագործելով  մտածե՛ք փոքրիկ պատմություն։

3․Գրավոր ներկայացրե՛ք պատումը բլոգում և վերնագրե՛ք այն։

4․Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակն է ։Ի՞նչպես հասկացաք։

5․ Վերջում տեղադրեք նաև  ձեր կատարմամբ բանաստեղծության ձայնագրությունը։