01․09․2019
Գիտելիքի օրը Արագածի Հարավային գագաթին
![PSX_20190901_195002[1]](https://innastepanyan.travel.blog/wp-content/uploads/2019/09/psx_20190901_1950021.jpg?w=616)
Առավոտյան ժամը 8։15-ին ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ այգուց շարժվեցինք ։Մեկուկես-երկու ժամից արդեն սարալանջում էինք ,պատրաստ հաղթահարելու բարձունքը։Եղանակը այդքան էլ բարենպաստ չէր,բայց վատն էլ չէր։Կարևորը ճանապարհին ո՛չ անձրև տեղաց,ո՛չ ձյուն եկավ և ո՛չ կարկուտ։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իմ առաջին ճամփորդությունը մկրտվեց Արագածում։Շատ մեծ և հիշարժան են տպավորություններս՝ լի հետաքրքիր ու պայծառ գույներով։
Չունեցանք ոչ մի ինքնազգացողության վատացման դեպքեր,վնասվածքներ և այլն։Համեմատ մնացաց տարիների խմբերի ,ասում են, այս տարի ավելի արագ և հստակ քայլերով ենք առաջ շարժվել և կարճ ժամանակահատվածում հասել գագաթ,որտեղից մի անբացատրելի,անասելի մի հրաշք տեսարան էր բացվում մեր առաջ։Զգում էս,թե ներսումդ ինչպես են ադրենալինային բջիջներդ բարձրանում։