Վերլուծություն

Սարոյանի այս փոքրիկ վիպակը անառողջ ընտանիքի մասին է,որտեղ ծնողները ամուսնալուծված ,կյանքի նպատակը կորցրած, իրարից տարբեր և իրար հակադարձ բևեռներ են,ովքեր չեն կարող չազդել իրենց վեցամյա դստեր՝ արդեն իսկ խեղճացած հոգեբանության վրա։Ինչպես արդեն հասկացանք հիմնական կերպարները երեքն են ՝  երեսունվեց ամյա հայրը ,մայրը և դուստրը։Աղջիկը մոր հետ Նյու Յորքում է ապրում ,իսկ հայրը Փարիզում։Հայր և դուստր իրար շատ քիչ են հանդիպում,և բնականաբար մոր ազդեցությունը ավելի մեծ պետք է լիներ քան հորը։Առաջին հայացքից թվում է ,թե դստեր հարաբերությունները սառն են և օտարոտի ,բայց ես այդպես չեմ կարծում։Հոր համար կարևոր և առաջնային են դստեր ցանկությունները և տրամադրությունը,ազատությունը ինքնուրույն ընտրություն կատարելու։Հայրը չի ցանկանում ,որ դուստրը իր պես վատ դեղձ ուտի ,այսինքն չկրկնի իր կատարած սխալները։

Չեմ հասկանում մոր ներքին խնդիրը ,բայց նա հաստատ փորձում է այն աննդհատ շրջանցել և միգուցե մոռացնել տալ երեկույթների միջոցով։

Չնայած այս մռայլ տրամադրության՝ վիպակը աչքի է ընկնում իր վառ գունապնակով”մարող կարմիր,բաց կանաչ,գորշ,կարմիր մազերի փունջ,շագանակագույն գունդ,սպիտակ ափսե,կապույտ-սպիտակ շերտերով բլուզ և այլն”։

Ինչպես գույները ,այնպես էլ շատ են նաև թվերը ՝ մեկ,հինգ,վեց,երեսունվեց և այլն։

Հատկանշական է նաև դեղձը,որը վիպակի սկզբից մինչև վերջ ուղեկցում է և անընդհատ շեշտում ընտանիքի ,տան և մաքրության գաղափարը։